Home / «Բոհեմ» թատրոնի նվերը` Մաեստրոյի 60-ամյա հոբելյանին

«Բոհեմ» թատրոնը Դուրյանին իր 5 պիեսների ժողովածուն`«Սիրո մենյու»-ն է նվիրել 60-ամյա հոբելյանի առթիվ:

Գրքում զետեղված են «Սե-Լա-Վի», «Կոմա Նոստրա», «Սիրո մենյու», «Օրագիր», «Գործողություն Նեմեսիս» թատերախաղերը, որոնք դերասանը ներկայացրել է աշխարհի տարբեր բեմերում:

Նարեկ Դուրյանի թատերախաղերն աչքի են ընկնում նորարարական մոտեցումներով` գիտակցական խոսք, իրադրությունների հաջորդականություն մեկ կերպարի շուրջ, և, ի վերջո, վավերապատում-հուշագրություն` գեղարվեստական ընդմիջումներով: 

Գրքի շնորհանդեսից հետո այն նաև կվաճառվի: