Tatevik Mirumyan

Home / Tatevik Mirumyan

Tatevik Mirumyan


Տաթև Միրումյան Հովհաննեսի. ծնվել է 1995 թվականի հուլիսի 6-ին: 2013թ ավարտել է Այգեկի միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դերասանական բաժին՝ Նարեկ Դուրյանի կուրս։ 2017թ ավարտել է՝ ստանալով թատրոնի և կինոյի դերասան մասնագիտացումը։ 2016թ սկսել է աշխատել Մարկիզ դե Պաղի ՍՊԸ֊ում՝ «Բոհեմ» թատրոնում, որպես դերասանուհի։ Խաղացել է՝ «Օպերացիա Նեմեսիս», «Մորաքույրը Փարիզից», «Իմ կնոջ անունն է Մորիս», «Տիկնիկների խանութ», «Ճտերն աշնանն են հաշվում», «Մենք ենք, մեր ստերը», «Օրագիր», «Շենքում իրավիճակ ա փոխվել» ներկայացումներում։