Գլխավոր / Այսօր «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր, դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանը նշում է իր 45-ամյա հոբելյանը

Գեղարվեստա-թատերական ինստիտուտն ավարտելուց հետո սկսվում է դերասանուհու կարիերան սկզբում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում, այնուհետև  Նարեկ Դուրյանի՝ Փարիզում հիմնադրած «Բոհեմ» թատերախմբում: 

Այսօր  «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր, դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանը նշում է  իր 45-ամյա հոբելյանը

Շուրջ 2 տասնամյակ  «Բոհեմ»-ի հետ. բազում շրջագայություններով, փորձություններով, դժվարություններով և, իհարկե, անձնվեր ու քրտնաջան աշխատանքով:

Այսօր  «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր, դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանը նշում է  իր 45-ամյա հոբելյանը

Այսօր էլ իր նվիրումով և փորձով Քրիստինեն ոչ միայն զբաղվում է թատրոնի պրոդյուսինգով, այլև օգնում է երիտասարդ դերասաններին հարթել իրենց ճանապարհը դեպի երազանքի բեմեր: 

Միշտ կենսուրախ, ընկերասեր, հոգատար դերասանուհին վայելում է ոչ միայն ընկերների և բոհեմցիների, այլև բոլոր գործընկերների և ծանոթների սերն ու հարգանքը: 

Քրիստինեին ճանաչողները կփաստեն, որ թատրոնը նրա համար միայն աշխատանքի վայր չէ, թատրոնը կյանք է, ապրելաոճ: 

Այսօր  «Բոհեմ» թատրոնի պրոդյուսեր, դերասանուհի Քրիստինե Հովհաննիսյանը նշում է  իր 45-ամյա հոբելյանը

Միանալով այսօր արդեն հնչած և դեռ հնչվելիք շնորհավորանքներին՝ ցանկանում ենք մեր գործընկերուհուն նորանոր հաջողություններ և մեծ ձեռքբերումներ: Թող կյանքը լեցուն լինի ժպիտով, երջանիկ պահերով և բարի ու սիրելի մարդկանցով: