Տաթևիկ Միրումյան

Գլխավոր / Տաթևիկ Միրումյան

Տաթևիկ Միրումյան


Տաթև Միրումյան Հովհաննեսի. ծնվել է 1995 թվականի հուլիսի 6-ին: 2013 թվականին ավարտել է Այգեկի միջնակարգ դպրոցը, ընդունվել Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դերասանական բաժին՝ Նարեկ Դուրյանի կուրս։

2017 թվականին ավարտել է՝ ստանալով թատրոնի և կինոյի դերասան մասնագիտացումը։ 2016 թվականից սկսել է աշխատել  «Բոհեմ» թատրոնում` որպես դերասանուհի։

Խաղացել է «Օպերացիա Նեմեսիս», «Մորաքույրը Փարիզից», «Իմ կնոջ անունն է Մորիս», «Տիկնիկների խանութ», «Ճտերն աշնանն են հաշվում», «Մենք ենք, մեր ստերը», «Օրագիր», «Շենքում իրավիճակ ա փոխվել» ներկայացումներում։