Home / Սա մենյու է սիրո մասին. Նարեկ Դուրյանը՝ նոր ներկայացման ու հոբելյանական 60-ամյակի մասին

Ապրիլի 26-ին դերասան, բեմադրիչ Նարեկ Դուրյանը կդառնա 60 տարեկան: Ավանդույթի համաձայն՝ դերասանն իր հոբելյանական տարեդարձը կնշանավորի նոր մոնոներկայացմամբ. իր հիմնադրած «Բոհեմ» թատրոնում կկայանա «Սիրո մենյու» մոնո կատակերգությունը, որի հեղինակը, բեմադրիչն ու միակ դերակատարը հենց ինքն է:

«Սովորաբար, ես սիրում եմ իմ ծննդյան օրը նվեր անել ինձ, ընկերներիս ու հանդիսատեսին, ու նվերս լինում է մի նոր ներկայացման տեսքով: «Սիրո» մենյու»-ն ինքնակենսագրական ներկայացում չի, ինչպես անունն է հուշում՝ սա մենյու է՝ սիրո մասին», - Aysor.am-ի հետ զրույցում նկատեց Նարեկ Դուրյանը:

Ներկայացումը համեմված է լինելու նաև հետաքրքիր երաժշտական համարներով, երաժշտական ձևավորումը ևս պատկանում է դերասանին:

Ընդգծենք, որ Նարեկ Դուրյանի 50-ամյակի կապակցությամբ հանդիսատեսի դատին են ներկայացվել «Սե լա վի», իսկ 55-ամյակին՝ «Կոմա Նոստրա» ներկայացումները: 

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան