Narek Duryan

Home / Narek Duryan

Narek Duryan

slider

slider

slider

slider

slider

slider


Նարեկ Դուրյանը ծնվել է Երևանում (ապրիլի 26, 1959) , դիրիժոր, կոմպոզիտոր  Օհան Դուրյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1976-1980 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1978 թվականից եղել է Երևանի Փոսի թատրոնի դերասան և երաժիշտ։ 1980 թվականին մեկնել է Ավստրիա, ապա՝ Ֆրանսիա։  Նախ 1980-1982 թվականներին Մարսելում, Փարիզում և այլ քաղաքների ջազ ակումբներում հանդես է եկել որպես դաշնակահար։ Այնուհետև Ֆրանսիայում հիմնել է «Բոհեմ»  թատերական միությունը, որի նպատակն է դառնում Հայաստանից դերասաններ հրավիրել Փարիզ, բեմադրել ներկայացումներ և հանդես գալ գրեթե բոլոր հայաբնակ երկրներում՝ ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կամուրջը։

2007 թ վերադառնում է Հայաստան, սկսում խաղալ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որից հետո 2016թ սեպտեմբերի 15-ին Երևանի Գրողների միության դահլիճը վարձակալելով ստեղծում է <<Բոհեմ>>  թատրոնը՝ բեմադրելով մի շարք ներկայացումներ՝

 

«Մորաքույրը Փարիզից»

«Սե լա վի»

«Մենք ենք, մեր ստերը»

«Դոն Ժուան Ավիա»

«Քաջ Նազար»

«Շեղշե լա ֆամ»

«Կոմա նոստրա»

«Իմ կնոջ անունն է Մորիս»

«Տիկնիկների խանութ»

«Ամանորը Նազարի մոտ»

«Ճտերն աշնանն են հաշվում»

«Օպերացիա Նեմեսիս»

«Շենքում իրավիճակ ա փոխվել»։

Լենինգրադի համամիութենական մրցույթի դափնեկիր, 1978

ՀՀ «Մովսես Խորենացու մեդալ», 2010

«Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2014

ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2015