Artak Manukyan

Home / Artak Manukyan

Artak Manukyan


Արտակ Մանուկյան Խաչատուրի. ծնվել է 1995 թվականի հունվարի 12-ին Ռուսաստանի Դաշնությունում: 2000 թվականին տեղափոխվել է Վրաստան, սովորել է Աշխալայի միջնակարգ դպրոցում: Դպրոցական տարիների ընթացքում զբաղվել է երգով, վրացական պարով, սպորտով: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է Հայաստանի Հանրապետություն:

2013 թվականին ընդունվել է Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտ: Ուսանել է Նարեկ Դուրյանի կուրսում: Ուսանողական տարիներին ընդգրկված է եղել Բոհեմ թատրոնի` «Ճտերն աշնանն են հաշվում» ներկայացման մեջ:

Ինստիտուտն ավարտելուց հետո Արտակը մշտական բնակության է տեղափոխվել Հայաստանի Հանրապետություն: Աշխատանքի է ընդունվել Բոհեմ թատրոն` Նարեկ Դուրյանի և Քրիստինե Հովհաննիսյանի ղեկավարմամբ:

Արտակ Մանուկյանին կարող եք տեսնել հետևյալ ներկայացումներում. «Ճտերն աշնանն են հաշվում».,«Օրագիր» ,«Շենքում իրավիճակ ա փոխվել» (Պիեսի համահեղինակ), «Մորաքույրը փարիզից» և մի շարք մանկական ներկայացումներում: