micRAFon - ում է երբեմնի կապուտաչյա նիհար տղան, կյանք տեսած, ապրած ունեցած Նարեկ Դուրյանը: Ամեն ինչ սկսվեց ջազից և «քեֆը լավ» ռեստորան գնալուց։ Թե ինչքան անմիջական զրույց ստացվեց էլ ասելու չի․ տեկիլայի և երևանյան փողոցների միաձուլումը, արվեստի գողերը, պանորամիկ կյանքը, կուշտ աչքը, լավ մանյաները, եվրոպական տուրը ու էլի ինչ ասես հիշեցինք ու քննարկեցինք։
Խոսեցինք նաև այն մասին թե ի՞նչը Նարեկ Դուրյանին բերեց Հայաստան, և ի՞նչն է հիմա պակասել, ո՞նց ծնվեց «Բոհեմ» թատրոնը, ինչու՞ էլ չի ստեղծվում նորը և չի պահվում բալանսը, ո՞րն է «տռուսիկ մայկայով» ինտերվյուի հաճույքը, մոդեռնի և սանձարձակության սահմանը։
Նարեկ Դուրյանն իրեն բնորոշ դրականությամբ ու բարի խորհուրդներով եզրափակեց խոսքը, որոնց հետևելու դեպքում, ոնց ասում են՝ «ձեր ոտքը քարին չի գա»։