Արմինկա Հովսեփյան
Արմինե Հովսեփյան Մերուժանի. ծնվել է 1996 թվականի մարտի 31-ին Երևանում: 2002 թվականին ընդունվել է Նոր Նորքի թիվ 166 միջնակարգ դպրոցը, այնուհետև ավարտել է արդեն թիվ 159 ավագ դպրոցը: Եղել է կիթառահար, 2011 թվականից մինչև 2013 թվականը նվագել է Whisper և Unknown Artists ռոք խմբերում:
2013 թվականին ընդունվել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ՝ որպես տիկնիկային թատրոնի դերասան, սակայն 2017 թվականին ավարտել է երաժշտական թատրոնի բաժինը:
Ուսանողական տարիներին խաղացել է Երևանի պետական տիկնիկային թատրոնում՝ «Թմկաբերդի առումը», Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնում՝ «Օլիվեր», The sound of music, West side story ներկայացումներում:
2018 թվականի հուլիս ամսին աշխատանքի է ընդունվել «Բոհեմ» թատրոն: Մինչ օրս «Բոհեմ» թատրոնում խաղում է «Տիկնիկների խանութ» և «Շենքում իրավիճակ ա փոխվել» ներկայացումների մեջ: