Աննա Մարտիրոսյան

Գլխավոր / Աննա Մարտիրոսյան

Աննա Մարտիրոսյան


Ծնվել է Երևանում 1980թ.։ 1992թ. -ից սովորել և աշխատել է «Մետրո» թատրոնում։ 1996թ.- ից շուրջ 10 տարի աշխատել է «Համազգային թատրոնում»` որպես դերասանուհի։ Զուգահեռ սովորել է «Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական Ինստիտուտի» ռեժիսուրայի բաժնում։

Տարիների ընթացքում աշխատել է նաև «Կամերային» թատրոնում, «Մալյան» թատրոնում, «Երևանի երիտասարդական փորձարարական» թատրոնում, «Գաբրիել Սունդուկյանի» անվան ազգային ակադեմիական թատրոնում։

Որոշակի դադարից հետո կրկին վերադարձել է թատրոն։

 2018թ.-ից  աշխատում է «Բոհեմ» թատրոնում՝ Նարեկ Դուրյանի գլխավորությամբ: