Ընդհանուր դրույթներ և պայմաններ

Գլխավոր / Ընդհանուր դրույթներ և պայմաններ

ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ


Խնդրում ենք ուշադիր կարդալ սույն կանոնակարգը , ըստ որի Դուք ընդունում եք, որ հասկացել եք և համաձայն եք ներոհիշյալ կանոնների հետ:

Ընդունելով մեր կանոնակարգը՝ Դուք հաստատում եք, որ ամբողջովին իրավունակ և գործունակ եք այս կանոնակարգով սահմանված դրույթները, պայմանները, պարտավորությունները, հաստատումները, երաշխավորություններն ու հավաստիացումներն ընդունելու և դրանցով առաջնորդվելու համար:

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել www.boheme-theater.am կայքի այցելուներին, թե կայքում գրանցվելու և վճարումներ կատարելու համար ի՞նչ տվյալներ են հավաքագրվում և ինչպե՞ս են դրանք օգտագործվում:

Կայքում մեր կողմից հավաքվող ամբողջ տեղեկատվության նկատմամբ կիրառվում են  գաղտնիության կանոններ:

Մեր կայքն ու ծառայություններն օգտագործելով՝ Դուք համաձայնվում եք մեր կողմից՝ գաղտնիության կանոններին համապատասխան,  Ձեր կողմից տրամադրված տեղեկատվության նկատմամբ ձեռնարկված բոլոր քայլերին: Դուք երաշխավորում և հավաստիացնում եք, որ ձեր կողմից տրամադրված ամբողջ տեղեկատվությունը ճշգտրիտ է:

ԱՄՐԱԳՐՄԱՆ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ՝

Կայքից պատվեր կատարելու  համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները՝

  • Անուն,  Ազգանուն
  • Հեռախոսահամար
  • Էլեկտրոնային հասցե

Մեր կայքում գրանցված օգտատերերին մենք կարող ենք ուղարկել որոշակի ծանուցումներ, գովազդներ, ակցիաներ և հատուկ  առաջարկների վերաբերյալ տեղեկություններ:

Մենք պարտավորվում ենք պաշտպանել Ձեր կողմից տրամադրված անձնական տեղեկատվությունը: Մենք չենք իրականացնում որևէ ուղղակի վճարում և մեր բազաներում չենք պահպանում Ձեր բանկային քարտի վերաբերյալ տեղեկությունները:

Secured socket layer (SSL) տեխնոլոգիան  օգտագործվում է երրորդ կողմ հանդիսացող ծառայություն տրամադրող համակարգի միջոցով (Arca/Visa/MasterCard և այլն) վճարային գործարքներ իրականացնելու նպատակով: Ձեր գրանցման տեղեկատվությունը կարող է պաշտպանվել օգտագործողի եզակի ծածկագրով և օգտագործողի անունով (ID):

Դուք չպետք է որևէ մեկին բացահայտեք Ձեր ծածկագիրը, իսկ համատեղ օգտագործման համակարգչից օգտվելու դեպքում՝ չմոռանաք դուրս գալ համակարգից:

  • www.boheme-theater.am կայքի գրանցված օգտատերերն իրավունք ունեն ամրագրել ներկայացման տոմսեր և պահպանել դրանք մինչև ներկայացման օրը:
  • Տոմսերի ամրագրումը կարող եք չեղարկել ներկայացումից 1 օր առաջ:
  • Մեր կայքից կամ դրամարկղից գնված տոմսերը կարող եք վերադարձնել ներկայացումից 1 օր առաջ կամ ներկայացման օրը մինչև ժամը 14:00-ն:
  • Տոմսերը վերադարձնելու դեպքում մեր ընկերությունը իրականացնում է պահում՝ տոմսի արժեքի 5%-ի չափով:
  • Եթե տոմսը գնված է այլ տեղից, վերադարձի պատասխանատվություն մենք չենք կրում:
  • Եթե ներկայացումը չեղարկվում է մեր կողմից, ապա վերադարձվում է գնված տոմսի ամբողջական արժեքը: Վերադարձը իրականացվում է միայն մեր կայքից կամ դրամարկղից գնված տոմսերի դեպքում:

ԿԱՅՔ ԱՅՑԵԼԵԼՈՒ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀԱՎԱՔԱԳՐՎԱԾ ԱՅԼ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

www.boheme-theater.am կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ՝  ե՞րբ եք այցելել մեր կայք, ի՞նչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը և այլ նմանատիպ տեղեկություններ:

Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ:

Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքին և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար: