Karen Mirijanyan

Home / Karen Mirijanyan

Karen Mirijanyan


Կարեն Մուրադի Միրիջանյանը ծնվել է 1960 թվականի հունիսի 4ին Երևանում: 1977 թվականին ավարտել է Երևանի Չեխովի անվան թիվ 55 դպրոցը և թիվ 17 երաժշտական դպրոցը:

1983 թվականին ավարտել է Երևանի պետականգեղարվեստա-թատերական ինստիտուտիդերասանական բաժինը՝ Կիմ Արզումանյանի արվեստանոց:

1983-1987 և 1985-1986 թվականներին աշխատել է Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնում:

1986-1988 թվականներին աշխատել է Երևանի պետական կամերային թատրոնում:

1988-1991 թվակններին աշխատել է Երևանի «Անիվների վրա» թատրոն-ստուդիայում:

1993-1995 թվականներին աշխատել է ՌԴ Արմավիր քաղաքի Լունաչարսկու անվան դրամայի և կոմեդիայի պետական թատրոնում:

1995-1996 թվականներին, որպես համերգավար, աշխատել է Հայաստանի երգի պետական թատրոնում:

1996-1997 թվականներին աշխատել է «Նորքի թատրոն»-ում:

1997-1998  թվականներին աշխատել է «Հայփոստ»-ի մշակույթի տանը՝ որպես խմբի ղեկավար:

2004-2007 թվականներին աշխատել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

2007-2010 թվակններին աշխատել է «Մետրո» թատրոնում:

2010 թվականից մինչ օրս աշխատում է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնում:

2017 թվականից մինչ օրս աշխատում է «Բոհեմ» թատրոնում, որտեղ խաղում է «Մորաքույրը Փարիզից», «Մենք ենք, մեր ստերը», «Շենքում իրավիճակ ա փոխվել» ներկայացումներում։