Նարեկ Դուրյան
Նարեկ Դուրյանը ծնվել է Երևանում (ապրիլի 26, 1959թ.) , դիրիժոր, կոմպոզիտոր Օհան Դուրյանի ընտանիքում։ Սովորել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոցում, 1976-1980 թվականներին՝ Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում։ 1978 թվականից եղել է Երևանի Փոսի թատրոնի դերասան և երաժիշտ։ 1980 թվականին մեկնել է Ավստրիա, ապա՝ Ֆրանսիա։ Նախ 1980-1982 թվականներին Մարսելում, Փարիզում և այլ քաղաքների ջազ ակումբներում հանդես է եկել որպես դաշնակահար։ Այնուհետև Ֆրանսիայում հիմնել է «Բոհեմ» թատերական միությունը, որի նպատակն է դառնում Հայաստանից դերասաններ հրավիրել Փարիզ, բեմադրել ներկայացումներ և հանդես գալ գրեթե բոլոր հայաբնակ երկրներում՝ ամրապնդելով Հայաստան-Սփյուռք կամուրջը։
2007թ. վերադառնում է Հայաստան, սկսում խաղալ Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում, որից հետո 2016թ. սեպտեմբերի 15-ին Երևանի Գրողների միության դահլիճը վարձակալելով ստեղծում է «Բոհեմ» թատրոնը՝ բեմադրելով մի շարք ներկայացումներ՝
«Մորաքույրը Փարիզից»
«Սե լա վի»
«Մենք ենք, մեր ստերը»
«Դոն Ժուան Ավիա»
«Քաջ Նազար»
«Շեղշե լա ֆամ»
«Կոմա նոստրա»
«Իմ կնոջ անունն է Մորիս»
«Տիկնիկների խանութ»
«Ամանորը Նազարի մոտ»
«Ճտերն աշնանն են հաշվում»
«Օպերացիա Նեմեսիս»
«Շենքում իրավիճակ ա փոխվել»։
Լենինգրադի համամիութենական մրցույթի դափնեկիր, 1978թ.
ՀՀ «Մովսես Խորենացու մեդալ», 2010թ.
«Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ, 2014թ.
ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալ, 2015թ.