Քրիստինե Հովհաննիսյան

Գլխավոր / Քրիստինե Հովհաննիսյան

Քրիստինե Հովհաննիսյան


Քրիստինե Հովհաննիսյան. ծնվել է 1974 թվականի հունիսի 25-ին:

1981-1991 թվականներին սովորել է Ն. Ստեփանյանի  անվան թիվ 71 դպրոցում:

1991-1995 թվականներին  սովորել է Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետում ( որակավորումը` թատրոնի և կինոյի դերասանուհի):

1995-2001 թվականներին աշխատել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում` որպես դերասանուհի:

1996-2006 թվականներին աշխատել է Նարեկ Դուրյանի` Փարիզում հիմնադրած «Բոհեմ» թատերախմբում` որպես դերասանուհի:

2008 թվականից առ այսօր աշխատում է որպես դերասանուհի, պրոդյուսեր Նարեկ Դուրյանի` Երևանում հիմնադրած «Բոհեմ» թատրոնում:

«Մորաքույրը Փարիզից», «Սե Լա Վի», «Քաջ Նազար», «Օպերացիա Նեմեսիս», «Ճտերն աշնանն են հաշվում», «Օրագիր»,«Իմ կնոջ անունն է Մորիս», «Շեղշե լա ֆամ»,  «Մենք ենք, մեր ստերը», «Շենքում իրավիճակ ա փոխվել», «Տիկնիկների խանութ» ներկայացումներում հանդես է գալիս որպես պրոդյուսեր:

Խաղում է  «Օրագիր» և «Օպերացիա Նեմեսիս» ներկայացումներում: