Ռաֆայել Երանոսյան

Գլխավոր / Ռաֆայել Երանոսյան

Ռաֆայել Երանոսյան


Ռաֆայել Երանոսյան. Ծնվել է 1981 թվականի հուլիսի 25-ին Արմավիրի մարզի Լենուղի գյուղում:2006 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիային կից դերասանի ստուդիան և աշխատել Երևանի Կամերային թատրոնում՝ որպես դերասան:

Միջազգային թատերական փառատոների մասնակից` Կամերային թատրոնի կազմում։

Կամերային թատրոնի բեմում խաղացել և խաղում է մի շարք ներկայացումներում՝ «Կաբարե», « Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Լինսի show ծրագիր» («Ալբանիա +») «Կառավարական համերգ», «Նազա՛ր, Նազա՛ր մինչև վերջ»,  «Արմմագեդոն», «Ամեն օր Ամանոր», «Լուսատտիկների կանչը», «Պարոնա՛յք, ամեն ինչ կործանվում է, բայց դեռ  կարելի է ապրել և զվարճանալ» , «Շատ love story», «Ի զե՛ն», «Ամնեզիա»,«Ճերմակ արագիլներ»,  «Լավագույն երիտասարդական ներկայացում» անվանակարգում ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակ ստացած «Սկոտչ և Վիսկի», «Սիրո խոստովանություն» ֆիլմերում:

Ռադիոյում վարել է «Բարի առավոտ» հաղորդումը:

 

Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալիս նաև մի շարք անտրեպրիզաին ներկայացումներում՝

 

32 թատրոնի «Ստոպ», OK սոցիալական կատակերգություններ, «Նո քոմենթ», «7 ու կես», «Գլամուրային չոբաններ», «Դոն Ժուանը Մարսելում», «Երգ Հայաստանի», «Հոթել Քալիֆորնիա» և այլն:

 

Կինո և հեռուստանախագծեր՝

 

«Կարգին սերիալ», «Քրմուհի», «Ալաբալանիցա», «Սուպեր մամա», Poker.am, «Ժաննա»,«Հայրերը» , «Կալիգուլա»: «Կարգին հաղորդում» մանրապատումներ, «Սիրո գործակից», «Ամուսնացածների Լիգա», «Հեքիաթահարվածը», «Ձյունանուշ», «32 ատամ» , «Արդյոք ովքեր են» հեռուստաշոուում, «Քարե դարդ» սիթքոմ:

 

Ռաֆայել Երանոսյանը հանդես է գալիս նաև իր իսկ հեղինակած «T-Ռաֆիկ» հումորային մոնոներկայացումով:

 

Ռաֆայել Երանոսյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության շնորհակալագրով, Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության Գրիգոր Նարեկացի հուշամեդալով և պատվոգրով:

Խաղում է «Բոհեմ» թատրոնում՝  «Իմ կնոջ անունն է Մորիս», «Ճտերն աշնանն են հաշվում»  ներկայացումներում: