Անդրանիկ Հարությունյան
Անդրանիկ Հարությունյան. ծնվել է 1982 թվականի մարտի 8ին Երևանում:
Կամերային թատրոնի դերասան է 2005 թվականից:
Միջազգային թատերական փառատոների մասնակից` Կամերային թատրոնի կազմում։
Երևանի Կամերային թատրոնի բեմում Անդրանիկ Հարությունյանը կերտել է մի շարք տարբերվող և հետաքրքիր դերեր՝ «Նազա́ր, Նազար՝ մինչև վերջ», «Ներոն»,«Անտեր Ground» ,«Կաբարե», «Սասունցի Դավիթ Կոպերֆիլդ», «Ալբանիա +», «Կառավարական համերգ», «Արմմագեդոն», «Ամեն օր Ամանոր», «Լուսատտիկների կանչը» «Շատ love story», «Ի զե՛ն», «Սկոտչ և Վիսկի» ներկայացումներում:
Անդրանիկ Հարությունյանը հանդես է եկել նաև հետևյալ անտրեպրիզային ներկայացումներում՝
32 թատրոնի «Ստոպ», «Նո քոմենթ», «Գլամուրային չոբաններ» , «Քիթ-քաթ» և այլն:
Անդրանիկ Հարությունյանի դերասանական աշխատանքները կինոյում և հեռուստանախագծերում.
«Ալաբալանիցա», «Սուպեր մամա», «Փեսացուն կրկեսից»,«Իմ մեծ հայկական հարսանիքը», «Մեծ պատմություն փոքր քաղաքում», «Կարգին սերիալ», «Ժաննա», «Կարգին հաղորդում» մանրապատումներում, «32 ատամ” հեռուստանախագծում, «Արդյոք ովքեր են» հեռուստաշոուում (ԱTV), TV – 5-ում «Բարի լույս ծրագրում, «Նոր ալիք»-ի «Անհաջողակները» հեռուստասերիալում, «Սիթ Քոմ» հեռուստասերիալում (, «Արմենիա Թի-Վի»), «Երկիր Մեդիա» հեռուստաալիքում և «Ռուսկոյե ռադիո-ում» «Դեսից-դենից» հաղորդաշարում, FM-107 ռադիոկայանում «Բարի լույս» հաղորդաշարում, «Կարգին սկետչեր», «Խոպանի տեսություն»՝ «Շանթ» հեռուստաընկերությունում և այլն:
2011 թվականին Հայ թատերարվեստի ասպարեզում ունեցած զգալի ավանդի համար, ինչպես նաև ՀՀ անկախության 20-ամյակի առթիվ, Անդրանիկ Հարությունյանը պարգևատրվել է ՀՀ մշակույթի նախարարության պատվոգրով։
«Բոհեմ» թատրոնում խաղում է «Ճտերն աշնանն են հաշվում», «Շենքում իրավիճակ ա փոխվել»,ներկայացումներում: