Թամարա Պետրոսյան

Գլխավոր / Թամարա Պետրոսյան

Թամարա Պետրոսյան


Թամարա Պետրոսյան. ծնվել է 1986 թվականին Ստեփանակերտում: Ավարտել է թիվ 8 միջնակարգ դպրոցը: 2005 թվականից աշխատում է «Արցախի Ձայն» նախագծում: 2008 թվականին ավարտել է Արցախի պետական համալսարանի բանասիրության ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը:

«Բոհեմ» թատրոնում խաղում է «Մորաքույրը Փարիզից», «Դոն Ժուան Ավիա», «Շեղշե լա ֆամ», «Շենքում իրավիճակ ա փոխվել», «Օրագիր», «Հոթել Կալիֆոռնիա» և «Դոն Ժուանները Մարսելում» ներկայացումներում։

Նկարահանվել է «Քայլ ձիով», «Փրկագին», «Ուրիշի փոխարեն», «Ընտանյոք հանդերձ» ֆիլմերում և Full house սիթքոմում: