Թելման Առաքելյան

Գլխավոր / Թելման Առաքելյան

Թելման Առաքելյան


Թելման Առաքելյան Վարդանի. ծնվել է 1992 թվականին: Սովորել է Պարարվեստի պետական քոլեջում։ Աշխատել է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, միաժամանակ ծառայել է ՀՀ ԶՈւ։

Ընդունվել է Երևանի Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի թատրոնի ֆակուլտետի դերասանական բաժին՝ Նարեկ դուրյանի կուրս։ Ավարտել է՝ ստանալով թատրոնի և կինոյի դերասան մասնագիտացում։

Այժմ աշխատում է «Բոհեմ» թատրոնում՝ որպես, դերասան։ Ներգրավված է «Մորաքույրը Փարիզից» (Սամվել), «Մենք ենք, մեր ստերը» (Մաթոս), , «Իմ կնոջ անունն է Մորիս» (Ռազմիկ), «Շենքում իրավիճակ ա փոխվել» (Սերոժ), «Տիկնիկների խանութ» (Գոռո Հաշի), «Ճտերն աշնանն են հաշվում» (Թելման), «Օրագիր», (Սադխ), «Օպերացիա Նեմեսիս» (մնջախաղ) ներկայացումներում: «Շենքում իրավիճակ ա փոխվել», «Ճտերն աշնանն են հաշվում» և «Տիկնիկների խանութ» ներկայացումների համահեղինակն է։