Բոհեմ թատրոն
Բաղրամյան 3
Ներկայացումների ցանկ
Տեսնել ավելինԸնտրել ամսաթիվը
| Հուն | Փետ | Մար | Ապր | Մայ | Հուն | Հուլ | Օգոս | Սեպ | Հոկ | Նոյ | Դեկ |
| Կիր | Երկ | Երեք | Չոր | Հին | Ուր | Շաբ |
Մեր մասին
Հիմնադրվել է 2016 թվականի սեպտեմբերի 15-ին՝ Նարեկ Դուրյանի գլխավորությամբ։
Գտնվում է Երևան քաղաքում՝ Բաղրամյան 3 հասցեում, Հայաստանի Գրողների միության շենքում։
Թատրոնի պրոդյուսերն է Քրիստինա Հովհաննիսյանը։
Նորություններ
Խոսել այն մասին, ինչ հանդիսատեսին հետաքրքիր է. ես ուրիշ կրեդո չունեմ...
Պարույր Սևակ, Շիրազ, Մինաս, Փարաջանով...Գիտե՞ք՝ իմ կարծիքով, ես համոզված եմ, որ միայն Սովետական միության պես բանտը կարող էր ՆՄԱՆ մարդկանց ծնել: Դրա համար էլ... Սովետը...Կարոտում եմ...Պարզ է՝ ոչ թե սիստեմը՝ մարդկանց, հարաբերությունները:
«Այրուկին մեկ մարմին». Շեքսպիր...Աղեկ, բայց ոնց անենք՝ հասկանանք, թե էդ նորաստեղծ մարմինը ե՞ս եմ լինելու, թե՞ ինքը:
Համենայնդեպս, ես... եթե նորից ծնվեի, ճիշտ նույն ձևով կապրեի...Հարբել եմ, կռվել, սիրել... Այո՛, ոչ զղջում եմ, ոչ էլ ափսոսում: Այ, միայն թե ... եթե ուրիշներին առանց ուզելու, իմ խենթությամբ նեղացրել եմ, ցավ պատճառել... Ինձ սիրող ընկերներիս, ծնողներիս, մանավանդ ընտանիքիս... թող ներեն, ներեն, եթե կարող են...
Հա... կարոտում եմ
Վատ օրերի ընկերներին,
Ինձ միշտ օգնած մեր դիմացի
Չունևոր հարևանին:
Էն թատրոնը, էն դերերին,
Ուսում ստացած քննադատին,
Նույնիսկ հայոց լեզվի
Էն թվերի «ցենզուրային»:
Երևանը, էն քաղաքը,
Բարձր միտքը բանտարկված,
Հարբած, խենթ ու խելառ հանճարներին.
Ու գրքերը արգելված:
Մի բան կուտե՞ս . «Վայ, non. non. non. դիետ կնեմ, չեմ ուզեր ուտել»: Ընենց եմ ուզում ասել. «Ի՞նչ կլինի, ֆրանսիացինե՛ր, էն ինչ-որ չեք ուզում ուտել, տվե՛ք նրանց, ովքեր որ ուզում են ուտել»:
Ա՜խ Կուսակցական «Խազեինների» հավատարիմ Սալիերիներ, կիսաանգրագետ «բարձր մշակույթի» թիկունքում թաքնվողներ, չկայացած հայտնի անհայտ արվեստագետներ... Միջակություն, միջակություն, միջակություն... քանի մեծության գլուխ կերաք...
«Կյանքը մի անգամ ա տրվում, ու ինչքան հիմար պիտի լինես, որպեսզի էդ մի անգամ տրված կյանքը, ինչ-որ մեկի կարծիքից վախենալու պատճառով, հենց մի անգամ էլ ապրես...»
«Պատկերացնում եմ, թե ինչպես ես հիմա անօգնական, սենյակի մեջտեղը կանգնած՝ կորած-մոլորված նամակս կարդում ու կատաղում: Իզուր մի ջղայնացիր, սիրելիս, որովհետև առանց ինձ դու նույնիսկ կատաղել չես կարող ...»


















